FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  861

Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը.
1. Փոխադրողը պարտավոր է փոխադրման կամ փոխադրումների կազմակերպման պայմանագրով սահմանված ժամկետում, առաքողի հայտով (պատվերով) բեռնման նպատակով նրան տրամադրել համապատասխան բեռի փոխադրման համար պիտանի և սարքին տրանսպորտային միջոցներ: Առաքողն իրավունք ունի հրաժարվել համապատասխան բեռի փոխադրման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցներից.
2. Պայմանագրով նախատեսված կարգով բեռնում (բեռնաթափում) իրականացնում է տրանսպորտային կազմակերպությունը կամ առաքողը (ստացողը)` օրենքի և դրան համապատասխան ընդունված կանոնների պահանջների պահպանմամբ.
3. Առաքողի (ստացողի) ուժերով և միջոցներով բեռնումը (բեռնաթափումը) պետք է կատարվի պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե նման ժամկետներ սահմանված չեն օրենքով և դրան համապատասխան հրապարակված կանոններով: