FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  117

Հիմնական դրույթներ կոոպերատիվների մասին.
1. Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը.
2. Կոոպերատիվի կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պայմաններ պարունակի կոոպերատիվի անդամների փայավճարների չափի, դրանք վճարելու կարգի և այդ պարտավորությունը խախտելու համար կոոպերատիվի անդամների պատասխանատվության, կոոպերատիվի կառավարման մարմինների կազմի, իրավասության ու նրանց որոշումների ընդունման` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, կոոպերատիվի անդամների կողմից կոոպերատիվի կրած վնասները հատուցելու կարգի մասին.
3. Կոոպերատիվի անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին, ինչպես նաև ներառի «կոոպերատիվ» բառը.
4. Կոոպերատիվների առանձին տեսակների, մասնավորապես` սպառողական կոոպերատիվների ու համատիրությունների առանձնահատկությունները և իրավական վիճակը, ինչպես նաև նրանց անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով: