Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրները. Բնության հատուկ պահպանվող տարածքների խնդիրներն են` ա) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, վերականգնման, վերարտադրության և օգտագործման բնագավառներում հարաբերությունների կարգավորումը. բ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, վերականգնման, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական քաղաքականության իրականացման հիմնադրույթների ապահովումը. գ) կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների պահպանության. վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը. դ) բնական էկոհամակարգերի կայունության և էկոլոգիական հավասարակշռության ապահովումը. ե) էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը. զ) բնական երևույթների բնականոն ընթացքի, էկոհամակարգերի ու բնական օբյեկտների գիտական ուսումնասիրությունների ապահովումը. է) օրենքով սահմանված դեպքերում կենսաբանական պաշարների և բնական օբյեկտների կայուն օգտագործման ապահովումն ու խթանումը. ը) ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության իրականացման աշխատանքներին նպաստելը: |