FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Կամավոր հիմունքներով միավորում ստեղծելու և համալրելու կարգը.
1. Կամավոր հիմունքներով միավորումն ստեղծվում է երկու և ավելի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ: Այդ նախաձեռնությամբ կարող է հանդես գալ համայնքի ղեկավարը կամ ավագանու անդամների մեկ երրորդը՝ ավագանու նիստում ներկայացնելով նաև այն լիազորությունները, որոնք պետք է փոխանցվեն միջհամայնքային միավորմանը, ինչպես նաև միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները: Նախաձեռնությունը քննարկվում է ավագանու նիստում, որի վերաբերյալ ավագանու անդամների` օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում՝ ստեղծվող միավորման կազմում ընդգրկվելու կամ նախաձեռնությունը մերժելու մասին.
2. Կամավոր հիմունքներով միավորումը համարվում է ստեղծված միավորման մեջ ընդգրկված համայնքների ավագանիների կողմից միավորման կանոնադրությունը (ավագանիների օրենքով սահմանված թվի ձայների մեծամասնությամբ) հաստատվելու պահից.
3. Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի՝
    1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները.
    2) միավորման անդամ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից միավորմանը փոխանցվող լիազորությունները.
    3) միավորման անվանումը և նստավայրը.
    4) միավորման մեջ ընդգրկված համայնքների բյուջեներից միավորման ֆինանսավորման սկզբունքները.
    5) միավորման եկամուտների ձևավորման աղբյուրները.
    6) միավորումից դուրս գալու դեպքում համայնքին վերադարձվող ծախսային նախահաշվով նախատեսված մասնաբաժինը հաշվարկելու կարգը.
    7) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ.
4. Համայնքը կարող է ընդգրկվել կամավոր հիմունքներով ստեղծված միավորման կազմում համայնքի ավագանու որոշմամբ ընդգրկվող համայնքի ղեկավարի կողմից միավորմանը գրավոր դիմում ներկայացնելուց և միավորման խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո: Համաձայնությունը տրվում է քվեարկության միջոցով` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: