FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  44

Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման և փոխադրման կարգով.
1. Հաշվեքննիչ պալատի նախագահը մինչև երկու տարի ժամկետով կարող է տեղափոխություն կատարել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր պաշտոն զբաղեցնող Հաշվեքննիչ պալատի ծառայողների միջև, եթե վերջիններս բավարարում են Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները.
2. Հաշվեքննիչ պալատում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հաշվեքննիչ պալատի նախագահը կարող է նույն կամ այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել թափուր պաշտոնի, եթե նա բավարարում է Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները.
3. Փոխադրումից հետո թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով նախատեսված մրցույթով կամ փոխադրումով.
4. Հաշվեքննիչ պալատում ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը Հաշվեքննիչ պալատի նախագահը կարող է այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել այդ պաշտոնին, եթե նա բավարարում է Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Հաշվեքննիչ պալատի ծառայողին ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում նրա պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող ծառայողը.
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանում է՝
    1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
    2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
    3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
    4) Հաշվեքննիչ պալատի ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
    5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.
6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխադրումն իրականացվում է հավասարազոր կամ տվյալ պաշտոնին հաջորդող մեկ ենթախմբով բարձր Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի.
7. Տեղափոխությունը, փոխադրումն իրականացվում են Հաշվեքննիչ պալատի ծառայողի համաձայնությամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  44

8. Տեղափոխության և փոխադրման դեպքերում Հաշվեքննիչ պալատի ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում.
9. Տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, ինչպես նաև տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է Հաշվեքննիչ պալատը.
10. Սույն հոդվածի իմաստով հավասարազոր պաշտոն է համարվում Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնների անվանացանկում Հաշվեքննիչ պալատում ծառայության պաշտոնի համապատասխան խմբի նույն ենթախմբում ընդգրկված պաշտոնը.
11. Սույն հոդվածի 1-10-րդ մասերի դրույթները չեն տարածվում Հաշվեքննիչ պալատի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վրա: