FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  14

Պետական գույքի մասնավորեցման ձևերը.
1. Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ հիմնական ձևերով`
    ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն.
    բ) աճուրդ.
    գ) մրցույթ.
    դ) ուղղակի վաճառք.
    ե) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում.
    զ) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.
    է) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում.
    ը) ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում` սույն օրենքով նախատեսված դեպքերում.
2. Պետական գույքի մասնավորեցման ձևի մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` սույն օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է կիրառվել ինչպես մասնավորեցման ձևերից մեկը, այնպես էլ դրանց համակցությունը: Մասնավորեցման ձևի ընտրությունը կարող է կատարվել ելնելով` ճյուղային առանձնահատկություններից. ներքին և արտաքին շուկաներում գրաված դիրքից. ձեռնարկության ֆինանսական վիճակից. պետական գույքը որպես գործող ընկերություն մասնավորեցնելու նպատակահարմարությունից. անհրաժեշտ ներդրումներ կատարելու պահանջից: