FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի.
2. Սույն օրենքի 4-33-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից.
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նյութերն իրավասու մարմին ուղարկելու պարտականությունը ծագում է, եթե սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված հիմքն առկա է սույն օրենքի 4-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու դրությամբ մինչդատական կամ դատական վարույթում գտնվող գործով կամ ի հայտ է եկել սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո.
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսումնասիրություն սկսելու ժամկետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից վեց ամիս անց։ Մինչ այդ ուսումնասիրություն նախաձեռնելու հիմքերի առկայության ստուգման համար գործում է մեկամսյա ժամկետ.
5. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքի համապատասխան հոդվածների ուժի մեջ մտնելու պահից՝ երկու ամսվա ընթացքում։ Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. մայիսի 11 Երևան ՀՕ-240-Ն