FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  18

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ և ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ ԳՏՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանության նպատակով`
    ա) կազմվում է Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը, որը կազմելու և վարելու աշխատանքներն իրականացվում են սույն օրենքի 5, 6 և 14 հոդվածներին համապատասխան.
    բ) կազմավորվում են բնության հատուկ պահպանվող տարածքներ` «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Բնական պաշարներն օգտագործողները, որոնք տնտեսական կամ այլ աշխատանքների ընթացքում վնաս են հասցնում Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար: Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը: