FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  35

Կարգավորող պետական մարմնի կազմավորման կարգը.
1. Կարգավորող պետական մարմինը բաղկացած է յոթ անդամից: Կարգավորող պետական մարմնի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Կարգավորող պետական մարմնում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է պակաս լինի երեքից.
2. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղն առաջանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմնի նախագահը, իսկ կարգավորող պետական մարմնի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահին փոխարինող անդամն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին.
3. Ազգային ժողովը կարգավորող պետական մարմնի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով.
4. Կարգավորող պետական մարմինն իր կազմից ընտրում է կարգավորող պետական մարմնի նախագահ: Կարգավորող պետական մարմնի անդամը կարող է առաջադրվել որպես կարգավորող պետական մարմնի նախագահ ինքնաառաջադրման կամ կարգավորող պետական մարմնի որևէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով.
5. Կարգավորող պետական մարմնի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկում են կարգավորող պետական մարմնի բոլոր անդամները.
6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները.
7. Քվեարկելիս կարգավորող պետական մարմնի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր.
8. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա ինքնաառաջադրվում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները, և անցկացվում է լրացուցիչ քվեարկություն.
9. Եթե երկրորդ առավել ձայներ ստացած թեկնածուները երկուսն են, ապա հավելյալ քվեարկությամբ որոշվում է, թե նրանցից ով կարող է ինքնաառաջադրվել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

article  35

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ կարգավորող պետական մարմնի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն.
11. Կարգավորող պետական մարմնի նախագահն ընտրվում է կարգավորող պետական մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կարգավորող պետական մարմնի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից և քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ».
12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կարգավորող պետական մարմնի անդամ, ներառյալ՝ նախագահ.
13. Կարգավորող պետական մարմնի նախագահը պաշտոնավարում է որպես կարգավորող պետական մարմնի անդամ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը.
14. Կարգավորող պետական մարմնի նոր նախագահի ընտրությունը կատարվում է կարգավորող պետական մարմնի անդամների կազմը համալրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում: