FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  302

Վարչական տույժեր նշանակելու մասին որոշումների կատարման վաղեմությունը. Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել անբողոքարկելի դառնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, բացառությամբ 123, 123-1, 123-2, 123-3, 123-4, 123-5, 123.6, 123.7, 124, 124-1, 124-2, 124-3, 124-4, 124-5, 124-6, 125, 126, 128, 129, 129-2, 129.3, 131, 131.1, 132, 133, 140, 158-րդ հոդվածի երկրորդ մասի, 182, 188, 189.13, 189.14, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Սույն օրենսգրքի 290 հոդվածին համապատասխան որոշման կատարումը կասեցվելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև գանգատը կամ բողոքը քննվելը: Սույն օրենսգրքի 300 հոդվածին համապատասխան որոշման կատարումը հետաձգելու դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հետաձգման ժամկետի լրանալը: ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վարչական իրավախախտումների առանձին տեսակների մասին գործերի որոշումների կատարման համար կարող են սահմանվել այլ ավելի տևական ժամկետներ: