Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 221 Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխումը. 1. Վարկային կազմակերպությունը կարող է սույն oրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով փոփոխել վարկային կազմակերպության տիպը (խումբը). 2. Վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն ընդունում է վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշում, որով հաստատվում է տիպի (խմբի) փոփոխման ծրագիրը: Որոշման ընդունման պահից մեկշաբաթյա ժամկետում վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման մասին որոշումը, ծրագիրը և Կենտրոնական բանկի կողմից վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխության համար պահանջվող այլ փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական բանկի համաձայնությանը. 3. Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և կայացնում ներկայացված միջնորդագրին համաձայնություն տալու կամ չտալու մասին որոշում: Այդ ժամկետում որևէ որոշում չկայացվելու դեպքում Կենտրոնական բանկի համաձայնություն տալու որոշումը համարվում է ընդունված: Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով. 4. Կենտրոնական բանկը կարող է համաձայնություն չտալ ներկայացված միջնորդագրին, եթե՝ ա) ներկայացված փաստաթղթերը հակասում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը կամ չեն ներկայացվել պատշաճ կարգով և ձևով կամ պարունակում են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ կամ ներկայացվել են թերի. բ) փոփոխությունների գրանցման հետևանքով վարկային կազմակերպության պարտատերերի կամ այլ հաճախորդների շահերը կվտանգվեն. 5. Միջնորդագրի և կից ներկայացվող մյուս փաստաթղթերի` Կենտրոնական բանկի համաձայնեցմանը ներկայացնելու կարգը և ձևը, ինչպես նաև վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման գործընթացը հիմնավորող և բացահայտող այլ փաստաթղթերի ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 221 6. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման ծրագրում սահմանված ժամկետներում վարկային կազմակերպությունը իրականացնում է ծրագրով նախատեսված միջոցառումները, հաստատում է կանոնադրության փոփոխությունները և դրանք ներկայացնում գրանցման: Կանոնադրության փոփոխությունների գրանցման պահից վարկային կազմակերպությունը համարվում է տիպը (խումբը) փոփոխած, պայմանով, որ վճարվել է լիցենզիայի վերաձևակերպման համար օրենքով սահմանված պետական տուրքը. 7. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման պահից վարկային կազմակերպության իրավունքներն ու պարտականություններն անցնում են տիպը (խումբը) փոփոխած վարկային կազմակերպությանը, և վերջինիս փոփոխությունների պետական գրանցման վերաբերյալ վարկային կազմակերպությունների գրանցամատյանում կատարվում է գրառում՝ այդ մասին ծանուցելով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին. 8. Վարկային կազմակերպությունը կարող է ունենալ միայն մեկ տիպի (խմբի) վարկային կազմակերպության լիցենզիա. 9. Վարկային կազմակերպության տիպի (խմբի) փոփոխման դեպքում վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: |