Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 12 Կենտրոնական բանկի շահույթի հաշվարկումն ու բաշխումը. 1. Կենտրոնական բանկի շահույթը հաշվարկվում է յուրաքանչյուր տարվա համար, հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշներին համապատասխան` որպես տվյալ ֆինանսական տարվա ընթացքում ստացված բոլոր եկամուտների և կատարված բոլոր ծախսերի (ներառյալ կորուստները) տարբերություն: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների և դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած եկամուտների և ծախսերի դրական տարբերությունը՝ ճշգրտված նախորդ ժամանակաշրջանների բացասական արդյունքների հատուցմանն ուղղված գումարների չափով. 2. Կենտրոնական բանկի շահույթից կատարվում են հետևյալ մասհանումները` ա) շահույթի 20 տոկոսն ուղղվում է գլխավոր պահուստի համալրմանը` մինչև դրա ընդհանուր չափը կազմի առկա դրամական զանգվածի 25 տոկոսը. բ) ուղղվում է սույն օրենքի 11 հոդվածով նախատեսված մուրհակների մարմանը, դրա համար անհրաժեշտ գումարի չափով. 3. Նշված մասհանումները կատարելուց հետո ֆինանսական տարվա արդյունքում ստացված շահույթի մնացորդը փոխանցվում է պետական բյուջե: |