FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  15

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ: ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ.
1. Կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը կատարվում է ժողովի որոշմամբ, որն ընդունվում է դրան մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում` ժողովին մասնակցած` քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների մեծամասնությամբ կամ խորհրդի միաձայն որոշմամբ, եթե այդ իրավասությունը, սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, վերապահված է խորհրդին: Ընկերության կանոնադրությամբ սույն մասով նախատեսված հարցերով որոշումների ընդունման համար կարող է սահմանվել ձայների առավել մեծ քանակ.
2. Եթե կանոնադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելը սահմանափակում են բաժնետերերի իրավունքները, ապա այն բաժնետերերը, որոնք դեմ են քվեարկել այդ որոշմանը կամ չեն մասնակցել քվեարկությանը, իրավունք ունեն պահանջել Ընկերությունից հետ գնել իրենց բաժնետոմսերը` սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով: