FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  161

«Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը և դադարեցնելը.
1. Մինչև սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածով նախատեսված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝
    1) ապրանքներն օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառելի մաքսային ընթացակարգերով՝ սույն Օրենսգրքով նախատեսված պայմաններով ձևակերպելով՝ բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, եթե սույն կետով այլ բան սահմանված չէ.
    2) վերսկսելով «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը, որը կասեցվել էր՝ սույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
    3) վերսկսելով «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը, որը կասեցվել էր՝ սույն Օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
    4) վերսկսելով «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի գործողությունը, որը կասեցվել էր՝ սույն Օրենսգրքի 224-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան.
    5) ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելով, եթե այդ ապրանքները ձևակերպված են այդ ընթացակարգով այն անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք փոխադրման համար, որի մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողումը «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով դրանք ձևակերպելիս.
    6) ապրանքները որպես պաշար բաց թողնելով՝ սույն Օրենսգրքի 39-րդ գլխին համապատասխան.
    7) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից՝ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի արդյունքում այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչվելով.
    8) Հանձնաժողովի և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող հանգամանքների ի հայտ գալով, նախքան որոնց ի հայտ գալը ապրանքները գտնվում են մաքսային հսկողության տակ։
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  161

2. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները մաքսային ընթացակարգերով կարող են ձևակերպվել մեկ կամ մի քանի խմբաքանակներով.
3. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքները կարող են ձևակերպվել այլ մաքսային ընթացակարգերով «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար՝ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ ապրանքի այն ծածկագրի հայտագրմամբ, որը համապատասխանում է կոմպլեկտավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի ծածկագրին, երբ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան՝ հնարավոր է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի XVI բաժնի ծանոթագրությունների և (կամ) Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 2(ա) կանոնի կիրառումը՝ հետևյալ պայմանների պահպանմամբ՝
    1) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների հայտարարատուն միևնույն անձն է.
    2) ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվել են մեկ գործարքի շրջանակներում.
    3) Միության մաքսային սահմանով տեղափոխվող՝ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում ապրանքների դասակարգման մասին որոշումը ներկայացնելը՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում.
    4) Հանձնաժողովի կողմից սահմանվող մյուս պայմանները պահպանվել են.
4. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելուց հետո ապրանքները ենթակա են մաքսային պահեստից արտահանման սույն հոդվածի 1-ին կետի 1-6-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  161

5. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը չավարտելու դեպքում «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված ժամկետները լրանալուց հետո, իսկ այդ ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան.
6. Այն դեպքում, երբ սույն Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ և 4-րդ կետում նշված գործողությունները դրանցում նշված ժամկետներում չեն կատարվել, այդ ժամկետները լրանալուց հետո «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է, իսկ ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմինների կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան: