Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 343 Մաքսային ուղեկցումը. 1. Մաքսային մարմինները մաքսային ուղեկցումը կիրառում են Միության մաքսային տարածքով՝ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրումներն ապահովելու նպատակներով. 2. Մաքսային ուղեկցումը ենթադրում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների կամ մաքսային հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցների ուղեկցումը. 3. Մաքսային ուղեկցումն իրականացվում է մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան սահմանված կազմակերպությունների կողմից. 4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն կիրառելու մաքսային ուղեկցումը՝ 1) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները փոխադրելիս, հետևյալ դեպքերում՝ սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը չներկայացնելը կամ սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածին համապատասխան սահմանված չափից ավելի փոքր չափով այդպիսի պարտավորության կատարման ապահովումը ներկայացնելը. «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքները փոխադրելիս փոխադրողի կողմից պարտականությունների բազմակի չկատարումը, ինչը հաստատվել է ուժի մեջ մտած՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներով, եթե նշված որոշումներից թեկուզ մեկը չի կատարվել. սահմանված ժամկետում փոխադրողի կողմից ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարելու պարտավորությունների չկատարումը՝ սույն Օրենսգրքի 153-րդ հոդվածին համապատասխան. Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրության չկատարման հատկանիշները հայտնաբերելիս՝ այլ դեպքեր. 2) մաքսային հսկողության տակ գտնվող օտարերկրյա ապրանքների փոխադրման դեպքում, երբ սույն Օրենսգրքին համապատասխան նման ապրանքները Միության մաքսային տարածքով կարող են փոխադրվել առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 343 5. Սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի հինգերորդ պարբերության դրույթները չեն կիրառվում, եթե որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու է հանդես գալիս լիազորված տնտեսական օպերատորը, որն ունի առաջին կամ երրորդ տեսակի վկայական. 6. Մաքսային մարմնի կողմից մաքսային ուղեկցում կիրառելու մասին որոշում կայացնելու դեպքում մաքսային մարմինը տեղեկացնում է նման որոշում ընդունելու մասին փոխադրողին և կազմակերպում է մաքսային ուղեկցում այդպիսի որոշում ընդունելու պահից ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում. 7. Միայն մեկ անդամ պետության տարածքով տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման դեպքում մաքսային ուղեկցում կազմակերպելու կարգը սահմանվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ. 8. Երկու և ավելի անդամ պետությունների տարածքով տրանսպորտային միջոցների մաքսային ուղեկցման դեպքում մաքսային ուղեկցում կազմակերպելու կարգը սահմանվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրով. 9. Սույն հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի երրորդ պարբերության կիրառման նպատակներով փոխադրողի կողմից ապրանքները «մաքսային տարանցում» ընթացակարգին համապատասխան փոխադրելիս իր պարտավորությունները չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած որոշումների և դրանց կատարման մասին տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան: |