FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման կարգն ու պայմանները.
1. Հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում) հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման հիման վրա հոգեբուժական օգնություն և սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ.
2. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները կիրառվում են իրեն կամ շրջապատին ֆիզիկական վնաս պատճառելու կամ դրա իրական սպառնալիքի դեպքում, և եթե այդ սպառնալիքի վերացմանն ուղղված այլ միջոցների (բանավոր խոսքի, ներառյալ՝ համոզելու միջոցով) կիրառումը բավարար չէ այն վերացնելու համար.
3. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ծաղրուծանակի ենթարկելու, դիմադրությունը հաղթահարելուն ուղղված անհամաչափ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելու սպառնալիքի կամ պատիվը կամ արժանապատվությունը նվաստացնելու ձևով կամ պատժելու նպատակով.
4. Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառումը կարող է զուգակցվել, եթե դրանց զուգակցումից դրանց կիրառման տևողությունը կկրճատվի, կամ եթե դա անհրաժեշտ է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին կամ այլ անձանց սպառնացող վտանգը կանխելու համար.
5. Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման մեթոդների կիրառման բժշկական ցուցումներն են՝
    1) հոգեշարժական գրգռվածությունը․ 2) գիտակցության խանգարմամբ ընթացող վիճակները․ 3) ծանր դիսֆորիան․ 4) ագրեսիվ կամ աուտոագրեսիվ վարքը․ 5) ծանր դեպրեսիվ խանգարումները` պացիենտի արտահայտված հոգեշարժական գրգռվածությամբ (աժիտացիայով) և (կամ) կայուն ինքնասպանության (սուիցիդալ) միտումներով․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

6) կախյալության ծանր վիճակները նարկոլոգիական ոլորտի հիվանդների մոտ, որոնք ընթանում են հոգեշարժական գրգռվածությամբ և (կամ) ագրեսիայով,
    (կամ) աուտոագրեսիայով.
6. Ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցները և հանդարտեցման մեթոդներն ընտրելիս բժիշկ-հոգեբույժը պարտավոր է հաշվի առնել դրանց կիրառման հակացուցումները.
7. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող կիրառվել այլ պացիենտների ներկայությամբ, բացառությամբ ֆիզիկական ուժի անհապաղ կիրառման անհրաժեշտություն առաջանալու դեպքերի, որոնք կարող են կիրառվել վարքագծի կտրուկ փոփոխության և ագրեսիվացման դեպքերում, այլ անձանց կյանքի կամ առողջության պաշտպանության և վերահաս ծանր հետևանքները կանխելու նպատակով.
8. Աշխատանքային օրերին և ժամերին ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների և հանդարտեցման դեղորայքային մեթոդների կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին անմիջապես զեկուցվում է հոգեբուժական կազմակերպության բաժանմունքի վարիչին և հոգեբուժական կազմակերպության տնօրենին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` հաջորդ աշխատանքային օրը.
9. Բժիշկ-հոգեբույժը`
    1) ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու դեպքում նույն օրը դրանց կիրառումը հիմնավորող գրառում է կատարում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի բժշկական փաստաթղթում, ինչպես նաև ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանում․ 2) երեխայի, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձանց նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու դեպքում դրա մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է նրանց օրինական ներկայացուցիչներին.
10. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու վերաբերյալ հաշվառման մատյանի ձևը հաստատում է լիազոր մարմինը.
11. Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառման ամբողջ ժամանակահատվածում պացիենտը մշտապես բուժանձնակազմի հսկողության տակ է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

12. Եթե ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառումը արդյունք չի տալիս, ապա հոգեբուժական հանձնաժողովը, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժը կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժը ընդունում է ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների կիրառումը շարունակելու մասին որոշում և յուրաքանչյուր դեպքի մասին աշխատանքային օրերին և ժամերին զեկուցում է հոգեբուժական կազմակերպության բաժանմունքի վարիչին և հոգեբուժական կազմակերպության տնօրենին, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին կիրառելու դեպքում զեկուցում է հաջորդ աշխատանքային օրը: