Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 103 Շահութահարկ վճարողները. 1. Շահութահարկ վճարողներ են համարվում՝ 1) ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի. 2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝ ա. անհատ ձեռնարկատերերը, բ. նոտարները. 3) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի). 4) ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք. 2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներից, շահութահարկ վճարողներ չեն համարվում՝ 1) Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների. 2) Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների. 3) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը. 4) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները. 5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը: |