Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 360 Տրանսֆերային գնագոյացման ընդհանուր դրույթները. 1. Սույն գլխի դրույթները սահմանում են տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, համադրելիության գործոնները, փաստաթղթավորման ընթացակարգերը, չվերահսկվող և վերահսկվող գործարքների մասին տեղեկատվության աղբյուրները, ինչպես նաև կարգավորում են տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս ընթացակարգերը. 2. Հարկային մարմինը սույն գլխով սահմանված հարկային հսկողություն իրականացնելիս պարզում է վերահսկվող գործարքների՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համապատասխանությունը, ինչպես նաև վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ձևավորվող՝ Օրենսգրքով սահմանված հետևյալ հարկի և վճարի հաշվարկման և վճարման ամբողջականությունը. 1) շահութահարկ. 2) բնօգտագործման վճար ռոյալթի. 3. Սույն գլխի դրույթները չեն տարածվում՝ 1) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացված գործարքների վրա. 2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ իրականացված գործարքների վրա. 3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած սակագներով իրականացվող գործարքների վրա. 4) այն գործարքների վրա, որոնց համար վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են հարկվող բազայի որոշման առանձնահատկություններ։ |