Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 98 ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ. 1. Եթե վնասը որևէ փաստացի դրության` ի վնաս անձի փոփոխության մեջ է, ապա պատասխանատվություն կրողը պարտավոր է վերացնել դրա առաջացրած հետևանքները` նախկին դրության, իսկ եթե դա անհնար կամ անարդյունավետ է, ապա դրան համարժեք այլ դրության վերականգնման միջոցով: Նշված կանոնը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ պատասխանատվություն կրողի վարչարարության հետևանքով առաջացած դրությունը, օրենքի կամ այլ իրավական ակտի ընդունման կամ փոփոխման ուժով, ոչ իրավաչափ է դառնում հետագայում, և այդ դրության հետևանքները կարող են վերագրվել տվյալ պատասխանատվությունը կրողին և ենթակա չեն վերացման այլ կարգով. 2. Հետևանքները վերացնելը բացառվում է, եթե փաստացի կամ իրավական հիմքերով հնարավոր չէ նախկին դրության վերականգնումը, ինչպես նաև այն դեպքում, երբ գոյություն ունեցող դրությունը համապատասխանում է անձի համար անվիճարկելի դարձած վարչական ակտին. 3. Եթե անձը մեղք ունի ոչ իրավաչափ դրության առաջացման համար, ապա նա հետևանքների վերացում կարող է պահանջել, եթե ցանկանում է և ի վիճակի է կրելու հետևանքների վերացման` իր մեղքով առաջացած ծախսերի մասնաբաժինը: Եթե անձի մեղքով առաջացած ծախսերը գերազանցում են պատասխանատվություն կրողի մեղքով առաջացած ծախսերի չափը, ապա հետևանքների վերացման պահանջ չի կարող ներկայացվել, իսկ անձը կարող է հատուցում պահանջել` սույն օրենքի 99-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին համապատասխան: |