Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Կիբեռմիջադեպի մասին ծանուցումը. 1. Ծառայություն մատուցողը անկախ այն հանգամանքից, թե տեղեկատվական համակարգը կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքը շահագործվում է իր, թե այլ անձի կողմից կամ տեղակայված է իր, թե այլ անձի մոտ, պարտավոր է կիբեռմիջադեպի մասին իրեն հայտնի դառնալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, Ինքնավար մարմնին ծանուցել այն կիբեռմիջադեպի մասին՝ 1) որն էական ազդեցություն ունի տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի շարունակական և անխափան գործունեության կամ դրանց անվտանգ շահագործման վրա, կամ 2) որի էական ազդեցությունը տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի շարունակական և անխափան գործունեության կամ դրանց անվտանգ շահագործման վրա թեև տվյալ պահին հնարավոր չէ գնահատել կամ ակնհայտ չէ, բայց ողջամտորեն կարող է ենթադրվել. 2. Կիբեռմիջադեպն էական ազդեցություն ունի, եթե բավարարում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը. 1) կիբեռմիջադեպը սպառնում է մարդու կյանքին և առողջությանը, պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, միջազգային հարաբերություններին, տնտեսությանը, շրջակա միջավայրին, հասարակական կարգին. 2) կիբեռմիջադեպի հետևանքների ծանրության աստիճանը, սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, ռիսկերի գնահատման սանդղակով համարվում է բարձր. 3) սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կիբեռանվտանգության ապահովման ներքին կանոնակարգով կամ կիբեռմիջադեպի կանխարգելման միջոցառումների ծրագրով կամ ծառայության շարունակականությունը կամ անվտանգությունը նկարագրող մեկ այլ փաստաթղթով կամ իրավական ակտով (եթե այդպիսին առկա է) նախատեսված է նման կիբեռմիջադեպին արձագանքելու արտակարգ միջոցառումների անհապաղ ձեռնարկում. 4) կիբեռմիջադեպի հետևանքով հնարավոր չէ վերականգնել տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի միջոցով մատուցվող ծառայության շարունակական, անխափան, անվտանգ աշխատանքը օրենսդրությամբ կամ կնքված պայմանագրով նախատեսված առավելագույն թույլատրելի ժամանակահատվածում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 5) կիբեռմիջադեպի պատճառով խաթարվել է այլ ծառայություն մատուցողի ծառայության շարունակականությունը, անխափանությունը կամ անվտանգ օգտագործումը. 6) կիբեռմիջադեպի պատճառով ծառայություն մատուցողը, փոխկապակցված այլ ծառայություն մատուցողը կամ համապատասխան ծառայությունից օգտվողները կրել կամ կարող են կրել զգալի նյութական կամ ոչ նյութական վնաս. 7) ցանկացած այլ անօրինական ներթափանցում կամ միջամտություն, որը, ելնելով իր բնույթից, նպատակից, ծագման աղբյուրից, մասշտաբից կամ քանակից կամ դրա կանխարգելման համար պահանջվող ռեսուրսներից և միջոցներից կամ դրանց բավարար համակցությամբ, սպառնում է տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի շարունակական և անխափան գործունեությանը կամ անվտանգ շահագործմանը. 3. Կիբեռմիջադեպի ծանուցման հետ միասին ծառայություն մատուցողը հնարավորության դեպքում Ինքնավար մարմնին տեղեկություն է տրամադրում կիբեռմիջադեպի առաջացման հավանական պատճառների և հնարավոր հետևանքների մասին. 4. Կիբեռմիջադեպի մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ 72 ժամվա ընթացքում, ծառայություն մատուցողը Ինքնավար մարմին է ներկայացնում կիբեռմիջադեպի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն, ներառյալ կիբեռմիջադեպի ծանրության և հետևանքների մասով. 5. Ինքնավար մարմինը կարող է սեփական հայեցողությամբ ծառայություն մատուցողից պահանջել ներկայացնել թարմացված տեղեկատվություն կիբեռմիջադեպի ծանրության, ձեռնարկված միջոցառումների և հետևանքների մասին. 6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պարտավորությունը չի սահմանափակում ծառայություններ մատուցողի իրավունքը՝ ծանուցելու այն կիբեռմիջադեպերի մասին, որոնք տեղեկատվական համակարգի կամ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի վրա չունեն էական ազդեցություն. 7. Ծառայություն մատուցողը պարտավոր է կիբեռմիջադեպի մասին իրեն հայտնի դառնալուց հետո անհապաղ կամ նման հնարավորության բացակայության դեպքում երկու օրվա ընթացքում ծանուցել կիբեռմիջադեպի հնարավոր ազդեցության ենթարկված անձանց: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 8. Եթե ծառայություն մատուցողը չի կատարում սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամկետներում ծանուցման պարտավորությունը, ապա Ինքնավար մարմինը կարող է ծանուցել կիբեռմիջադեպի հետևանքով հնարավոր ազդեցության ենթարկված անձանց կամ անմիջապես հանրությանը՝ այդ մասին տեղեկացնելով նաև ծառայություն մատուցողին. 9. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվությունը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ծառայություն մատուցողն Ինքնավար մարմին է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որը ներառում է տեղեկություն կիբեռմիջադեպի առաջացման հնարավոր պատճառների, դրա լուծման համար կիրառված միջոցների, կիբեռմիջադեպի ծանրության, հետևանքների, ազդեցության մասշտաբների, ծախսված ժամանակի, ֆինանսական միջոցների, հետագա կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և միջոցառումների մասին: |