Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 97 Մաքսային ընթացակարգերով հայտարարագրված գույքի վրա բռնագանձում տարածելը. 1. Հարկադիր կատարողը պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներն ուղարկում է մաքսային մարմին. 2. Պարտապանի գույքը մաքսային որևէ ընթացակարգով հայտարարագրվելու դեպքում մաքսային մարմինը հարկադիր կատարողին հայտնում է հայտարարված մաքսային ընթացակարգի, գույքի, դրա քանակական և որակական հատկանիշների, մաքսային արժեքի մասին՝ այդ տեղեկություններն ուղարկելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, ձեռնպահ մնալով տվյալ գույքի բացթողումից, եթե սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթաշրջանառության և տվյալների փոխանակման կարգով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ։ Եթե նշված ժամկետի ընթացքում հարկադիր կատարողը մաքսային մարմին չի ներկայացնում պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում, ապա այն բաց թողնելու՝ սույն մասով նախատեսված սահմանափակումը վերանում է. 3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում մաքսային մարմինը հարկադիր կատարողից ստանում է պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում, ապա՝ 1) պարտապանի գույքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղափոխելու հետ կապված մաքսային ընթացակարգի հայտարարման դեպքում գույքը հանձնվում է հարկադիր կատարողին. 2) այլ մաքսային ընթացակարգերի հայտարարման դեպքում գույքը հարկադիր կատարողին է հանձնվում մաքսային մարմնի համապատասխան գործառույթների իրականացումից հետո։ |