FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

Հարկային պարտավորությունների կատարումը և հարկերի վերադարձը ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում.
1. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա չկատարված հարկային պարտավորությունները (բացառությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորությունների) կատարվում են նրա ժառանգի կողմից (մեկից ավելի ժառանգների դեպքում չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են ժառանգների կողմից՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի: Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի գծով նրա չկատարված հարկային պարտավորությունները կատարվում են Օրենսգրքի՝ համապատասխանաբար 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված կարգով.
2. Եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը հրաժարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգությունից, ապա իր մասով ազատվում է հարկային պարտավորության կատարումից.
3. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը իրեն փոխանցվող հարկային պարտավորության մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հաշվառման վայրի հարկային մարմին կամ տեղական հարկերով հարկման օբյեկտները հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին, որոնք պարտավոր են դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել տեղեկատվություն ժառանգին փոխանցվող հարկային պարտավորության մեծության մասին: Հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության մեջ նշված հարկային պարտավորության չափը չի կարող փոփոխվել, եթե տեղեկատվությունը տրամադրվել է Օրենսգրքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

5. Նոտարները պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացնել տեղեկատվություն հաշվետու եռամսյակի ընթացքում իրենց մատուցած նոտարական ծառայությունների շրջանակներում հայտնի դարձած՝ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և ժառանգի (ժառանգների) կողմից հարկային պարտավորություններն ստանձնելու մասին.
6. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը իրեն փոխանցվող հարկային պարտավորությունը պարտավոր է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմվող վարչական ակտի հիման վրա՝ մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ.
7. Ֆիզիկական անձի մահվան կամ ֆիզիկական անձին դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքում մահվան օրվա դրությամբ նրա անձնական հաշվի քարտում առկա՝ հարկի դեբետային գումարները, միասնական հաշվի կամ վարչական ակտի միասնական հաշվի գումարների մնացորդները, ինչպես նաև գերավճարները ենթակա են վերադարձման նրա ժառանգին (մեկից ավելի ժառանգների դեպքում՝ ժառանգներին՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն).
8. Եթե մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը (ժառանգները), սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, ստանձնում են մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի չկատարված հարկային պարտավորությունները կատարելու պարտականություն, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված գումարները ենթակա են վերադարձման միայն այն դեպքում, երբ այդ հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  51

9. Մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգը սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարների մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի հաշվառման վայրի հարկային մարմին կամ տեղական հարկերով հարկման օբյեկտները հաշվառող համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին, որոնք պարտավոր են դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրել տեղեկատվություն այդ գումարների մեծության մասին.
10. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգին տրամադրվում են մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ, եթե սույն հոդվածի 8-րդ մասով այլ բան սահմանված չէ.
11. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարկային պարտավորությունները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգի կողմից կատարվում են և սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված հարկի գումարները մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի ժառանգին տրամադրվում են հարկային մարմնի սահմանած կարգով: