Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 31 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի. 2. Մինչև գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին. 3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 24 ամսվա ընթացքում: Սույն մասում նշված ակտերից յուրաքանչյուրն ուժի մեջ մտնելուց հետո գործելու են համապատասխանաբար՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 3-րդ մասը, 9-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերը, 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը, 14-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 20-րդ հոդվածի 2-րդ մասը, 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերը, 28-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ, 20-րդ, 22-րդ և 24-րդ կետերը. 4. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից. 5. Սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 9-րդ կետերը, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-16-րդ կետերը, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 4-րդ մասի 2-4-րդ, 6-19-րդ, 21-րդ, 23-րդ, 25-րդ և 26-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2028 թվականի հունվարի 1-ից Արարատի մարզում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. 6. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի 27-րդ կետն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի 1-ից՝ Արարատի մարզում, իսկ 2031 թվականի հունվարի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. 7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-364-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: |