Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 480 Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը. 1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, 2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով կամ 3) կատարվել է շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։ |