Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 37 Երկրորդական անտառանյութի մթերումը. 1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու: Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա. 2. Կոճղերի մթերումն արգելվում է 12 և ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել. 3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից. 4. Երկրորդական անտառանյութի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: |