Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 43 Կարճաժամկետ ազատազրկման կատարման կարգը և պայմանները. 1. Դատապարտյալը պահվում է խիստ մեկուսացման պայմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները. 2. Դատապարտյալի վրա տարածվում են ազատազրկման կատարման բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող, ազատազրկման դատապարտված անձանց համար սույն օրենսգրքով նախատեսված պատժի կատարման պայմանները՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները. 3. Զինծառայող դատապարտյալների վրա տարածվում են սույն գլխով նախատեսված պատժի կատարման պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ. 4. Սպայական կազմի դատապարտված զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց) պահվում են շարքային կազմի դատապարտված զինծառայողներից անջատ, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված ժամկետային դատապարտված զինծառայողները՝ պայմանագրային զինծառայողներից. 5. Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից. 6. Դատապարտյալի համար մասնագիտական կրթական ծրագրեր չեն իրականացվում, իսկ հանրակրթությունն իրականացվում է միայն անչափահաս դատապարտյալների համար: |