FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. մասնավոր պահնորդական գործունեություն` ոչ պետական կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված թիկնապահական և (կամ) պահնորդական գործունեության իրականացում. թիկնապահական և պահնորդական գործունեություն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է պայմանագրային (վճարովի) հիմունքներով, ոչ պետական կազմակերպության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով. թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություն` թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած ոչ պետական կազմակերպություն. թիկնապահ՝ պաշտպանվող անձի կյանքի և առողջության պաշտպանություն իրականացնելու համար սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող և կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ. պահնորդ` պահպանվող օբյեկտների մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների, տրանսպորտային միջոցների պաշտպանություն իրականացնելու համար սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող և կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ. պաշտպանվող անձ՝ թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող ոչ պետական կազմակերպության հետ իր կամ պայմանագրում նշված անձանց կյանքի և առողջության պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ վճարովի հիմունքներով պայմանագիր կնքած ֆիզիկական անձ. պահպանվող օբյեկտ՝ թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության և պատվիրատուի միջև կնքված պայմանագրի համաձայն պահպանության ենթակա գույք (տարածք). թիկնապահական և պահնորդական ծառայություններ՝ պաշտպանվող անձանց և պահպանվող օբյեկտների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող գործողությունների ամբողջություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  2

անցագրային պայմանակարգ` պահպանվող օբյեկտ մուտքի և ելքի համար սահմանված կարգ, որն ապահովում է անձանց և տրանսպորտային միջոցների վերահսկելի մուտքը և ելքը պահպանվող օբյեկտ. ներօբյեկտային պայմանակարգ` պահպանվող օբյեկտի ներսում անվտանգության ապահովման կարգ և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն. կայուն պահակետով պահպանություն՝ անմիջականորեն պահնորդի կողմից ոչ ահազանգման համակարգի միջոցով իրականացվող պահպանություն: