FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  202

Մեղադրական եզրակացությունը և դրա հավելվածները.
1. Մեղադրական եզրակացությունը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից.
2. Մեղադրական եզրակացության ներածական մասում նշվում է այն կազմելու ժամանակը և վայրը, կազմող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, վարույթի համարը.
3. Մեղադրական եզրակացության նկարագրական մասում շարադրվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը և հիմքը, մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու օրը և հիմքը, նախաքննության ընթացքում հաստատված փաստական հանգամանքները, այդ թվում՝ մեղադրյալին և տուժողին բնութագրող հանգամանքները.
4. Մեղադրական եզրակացության պատճառաբանական մասում վերլուծվում են մեղադրյալի մեղավորությունը հաստատող ապացույցները, ի պաշտպանություն մեղադրյալի բերված փաստարկները, դրանց ստուգման համար ձեռնարկված գործողությունները, ինչպես նաև այդ փաստարկները հերքող ապացույցները.
5. Մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում են մեղադրյալի անունը, հայրանունը, ազգանունը, նրա ծննդյան թվականը, ամիսը, օրը և ծննդավայրը, ընտանեկան դրությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը, կրթությունը և մեղադրյալի անձին վերաբերող ու վարույթի համար նշանակություն ունեցող այլ անհրաժեշտ տեղեկություններ, ինչպես նաև նրան մեղսագրվող արարքի իրավական գնահատականը (քրեական օրենսգրքի այն հոդվածը կամ հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված հանցանքի կատարման համար մեղադրվում է մեղադրյալը).
6. Մեղադրական եզրակացությունն ստորագրվում և կնքվում է քննիչի կողմից.
7. Քննիչը մեղադրական եզրակացությանը կցում է վարույթին ներգրավված բոլոր անձանց կարգավիճակի և վերաբերելի անձնական տվյալների, դատարանին հետազոտման համար ներկայացվող` մեղադրանքի կողմի ապացույցների ցանկի, իրեղեն ապացույցների գտնվելու վայրի, գույքի հնարավոր բռնագրավումը կամ հնարավոր գույքային հայցն ապահովելու համար ձեռնարկված միջոցների, կատարված վարութային ծախսերի, կիրառված հարկադրանքի միջոցների և քրեական հետապնդման ժամկետների մասին տեղեկանքները: