Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Վտանգավոր համարվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր և դրանց տնօրինումը. 1. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը համարվում են վտանգավոր, եթե` 1) չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին. 2) չունեն անվտանգությունը հավաստող փաստաթուղթ. 3) պիտանիության ժամկետն անցել է. 2. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթակա են հետկանչի` սահմանված կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար. 3. Եթե բացակայում է ապրանքն ուղեկցող փաստաթուղթը, և ապրանքի սեփականատերը չի կարող հավաստել վերջինիս ծագումը, և առկա են փչացման նշաններ, կամ առկա է մարդու առողջությանը սպառնացող վտանգ, ապա տվյալ արտադրանքի խմբաքանակը ենթակա է օգտահանման կամ ոչնչացման Կառավարության սահմանած կարգով. 4. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման ժամանակ, եթե բացակայում են ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, ապա այն վերադարձվում է արտահանող երկիր. 5. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր տնօրինողը դրանց վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետևյալ քայլերը` 1) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթարկել առանձին հաշվառման ու պահման` բացառելով վերջինիս հասանելիությունը սպառողին. 2) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին. 6. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 7. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները. 8. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը տնօրինողի միջոցների հաշվին: |