Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգումը. 1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են՝ ա) ըստ նշանակության` միջազգային, հանրապետական և տեղական բնության հատուկ պահպանվող տարածքների. բ) ըստ կատեգորիայի՝ պետական արգելոցի, ազգային պարկի, պետական արգելավայրի և բնության հուշարձանի. 2. Տարբեր կատեգորիաներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքները կարող են միավորվել էկոլոգիական ցանցում` էկոլոգիական միջանցքների և պահպանական գոտիների միջոցով. 3. Բնության հատուկ պահպանվող տարածքները, ինչպես նաև բնական և մարդածին տարբեր աստիճանի ազդեցության ենթարկված էկոհամակարգերը, լանդշաֆտները կարող են միավորվել մեկ ամբողջական համակարգի՝ կենսոլորտային տարածքների մեջ, որոնք ստեղծվում են համընդհանուր էկոլոգիական մոնիթորինգի իրականացման և բնօգտագործման արդյունավետ մեթոդների, ձևերի մշակման ու ներդրման նպատակով: Կենսոլորտային տարածքում ընդգրկված տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքում գործում են սույն օրենքով այդ կատեգորիաների համար նախատեսված ռեժիմները և սահմանափակումները. 4. Կենսոլորտային տարածքները կարող են ընդգրկվել միջազգային էկոլոգիական ցանցում՝ համաձայն միջազգային կազմակերպությունների կանոնակարգերի և ընթացակարգերի: |