Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 8 Օրենքով միավորում ստեղծելու և համալրելու կարգը. 1. Օրենքով միավորում ստեղծելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մինչև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը համապատասխան համայնքներին ներկայացնում է միավորում ստեղծելու վերաբերյալ օրենքի և միավորման կանոնադրության նախագծերը: Միավորման կանոնադրությունն առնվազն պետք է սահմանի՝ 1) միավորման մեջ ընդգրկվող համայնքների անվանումները. 2) պետության պատվիրակած այն լիազորությունները, որոնք համայնքը փոխանցում է միավորմանը. 3) միավորման անվանումը և նստավայրը. 4) պետության կողմից միավորման ֆինանսավորման սկզբունքները. 5) միավորման եկամուտների ձևավորման աղբյուրները. 6) սույն օրենքով նախատեսված այլ հարցերի կարգավորումներ. 3. Համայնքների ավագանիները օրենքի և միավորման կանոնադրության նախագծերն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում նախագծերի վերաբերյալ իրենց եզրակացությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենսդրական նախաձեռնության հետ Ազգային ժողով է ներկայացնում նաև միավորման մեջ ընդգրկվող համայնքների ավագանիների եզրակացությունները. 4. Համայնքը կարող է ընդգրկվել օրենքով ստեղծված միավորման կազմում համապատասխան օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով: Այդ դեպքում կիրառվում են սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները, ընդ որում եզրակացություն պետք է ներկայացնեն ինչպես միավորման անդամ համայնքների ավագանիները, այնպես էլ ընդգրկվող համայնքի ավագանին: |