FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  44

Ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթերը.
1. Կրթական ծրագրի մակարդակների և որակավորման աստիճանների ավարտին և պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ և դրանց ներդիր.
2. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի տեսակները և տրամադրման պայմանները սահմանվում են կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքներով.
3. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման, պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը, այդ թվում՝ զինվորական կրթության փաստաթղթերի առանձնահատկությունները, ինչպես նաև ակադեմիական տեղեկանքի ձևը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.
4. Անձին շնորհված մասնագիտական և բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումները ճանաչվում և գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության վավերացրած կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի տված տեղեկատվության (խորհրդատվության) հիման վրա։ Այն դեպքերում, երբ անձի ձեռք բերած որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով: