Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11.3 Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը. 1. Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 2. ՇՄԶ անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով` այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ. 3. ՇՄԶ բազմաձևությունն ապահովելու համար սահմանվում են հետևյալ տեսակները. 1) տեսական գիտելիքների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության միջոցով. 2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատավայրում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության միջոցով. 3) ինքնակրթություն և ինքնազարգացում` հեռավար դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու միջոցով. 4. Հավաստագրման համար անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների նվազագույն քանակը յուրաքանչյուր հնգամյա փուլի համար սահմանվում է` 1) 1-ին կարգի մասնագետների համար ` առնվազն 240 ՇՄԶ կրեդիտ. 2) 2-րդ կարգի մասնագետների համար` առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ. 3) 3-րդ կարգի մասնագետների համար` առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ. 5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ՇՄԶ տեսակները քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի սահմանած կարգով կարող են իրականացնել տեղական, օտարերկրյա և (կամ) միջազգային հետևյալ կազմակերպությունները. 1) օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական կրթական ծրագրեր իրականացնող կրթական հաստատությունները. 2) քաղաքաշինական մասնագիտական հասարակական և ինքնակարգավորվող կազմակերպությունները. 3) շինարարական կամ նախագծային կազմակերպությունները. 4) քաղաքաշինական գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ: |