Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 9) մարված տոմս` վիճակախաղի չիրացված տոմս, որն անցել է սույն օրենքի 6-րդ հոդվածի գործընթացը և դակված է, կամ անկյունը կտրված է այնպես, որ վնասված չեն տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը. 10) վիճակախաղի մասնակից` վիճակախաղի տոմսի տիրապետող (վիճակախաղի տոմսի սեփականության իրավունքը տրվում է «ըստ ներկայացնողի» սկզբունքով). 11) շահումային ֆոնդ` արժեքների հանրագումար, որը ձևավորվում է վիճակախաղի մասնակիցների կողմից վիճակախաղի տոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից և բաշխվում է նրանց միջև` վիճակահանության արդյունքներին և վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համապատասխան. 12) շահումային ֆոնդի խաղարկություն` հրապարակայնորեն կազմակերպված խաղային ընթացակարգ, որի ընթացքում որոշվում է մասնակցի տոմսի շահած կամ չշահած համարվելու փաստը. 13) վիճակախաղի կազմակերպիչ` սույն օրենքին համապատասխան վիճակախաղերի գործունեության իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող` համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առևտրային կազմակերպություն. 14) լիազոր մարմին՝ խաղային գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող մարմին. 14.1) վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե. 15) խաղասրահ՝ տարածք շինության ներսում, որտեղ կազմակերպվում և անցկացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցելու վիճակախաղին. 16) բուքմեյքերային գրասենյակ-վայր, որտեղ կազմակերպիչն իր աշխատակիցների անմիջական մասնակցությամբ հնարավորություն է ընձեռում խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարելու. 17) խաղադրույք (մասնակցության վճար)` իրադարձությունների ելքերի կամ խաղային մեկ համակցության համար անկանխիկ եղանակով կազմակերպչին վճարված դրամային միջոց (ներառյալ՝ մասնակցի՝ տոտալիզատորի հաշվից օգտագործված կամ կազմակերպչին փոխանցված դրամային միջոցները), որը ծառայում է որպես տոտալիզատորին (ինտերնետ տոտալիզատորին) մասնակցելու պայման, և որի վճարման հիմքով կնքվում է խաղին մասնակցության և շահումի վճարման մասին պայմանագիր (վիճակախաղի տոմս). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` 1) վիճակախաղ` հրապարակային միջոցառում, որի ընթացքում կազմակերպիչը մասնակիցների միջև անցկացնում է վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկություն, ընդ որում, շահումները կախված չեն նրա գործողություններից և կամքից, այլ բացառապես արդյունք են պատահականության. 2) ոչ խաղարկությունով վիճակախաղ` տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել անմիջապես այն ձեռք բերելուց հետո. 3) խաղարկությունով վիճակախաղ` տոմսի շահող լինելու հանգամանքը պարզվում է այն ձեռք բերելուց և շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո. 4) համակցված վիճակախաղ` վիճակախաղի տոմսի շահող լինելու հանգամանքը հնարավոր է պարզել և' անմիջապես այն ձեռք բերելուց հետո, և' այն ձեռք բերելուց ու շահումային ֆոնդի խաղարկության անցկացումից հետո. 5) տոտալիզատոր (այսուհետ` նույնպես վիճակախաղ)` խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը, ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաստով: Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաև ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսացող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր), բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 6) գովազդային վիճակախաղ` կազմակերպվում է ծառայություններ կամ ապրանքներ գովազդելու նպատակով, ընդ որում, շահումային ֆոնդն ամբողջությամբ ձևավորվում է գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթի հաշվին և չի կարող գերազանցել տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը: Եթե շահումային ֆոնդն ամբողջությամբ չի ձևավորվում գովազդատուի կողմից` նրա նախորդ տարվա գործունեության արդյունքում ձևավորված զուտ շահույթի հաշվին և գերազանցում է տվյալ ապրանքի կամ ծառայության նախորդ տարվա իրացումից ստացված հասույթի 8 տոկոսը, ապա տվյալ գործունեությունը դիտվում է որպես վիճակախաղի կազմակերպման գործունեություն. 7) վիճակախաղերի կազմակերպում` վիճակահանության կազմակերպման ու անցկացման, շահումների հանձնման (խաղարկությունով կամ համակցված վիճակախաղերի դեպքում` նաև շահումային ֆոնդի խաղարկության անցկացման) գործընթաց. 7.1. ղեկավար պաշտոններ` կազմակերպչի գործադիր մարմնի ղեկավար, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմամբ զբաղվող ներքին դիտարկումների ստորաբաժանման ղեկավար կամ պատասխանատու աշխատակից. 7.2. իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու. 7.3. միևնույն ընտանիքի անդամ` հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները. 7.4. նշանակալից մասնակցություն` կազմակերպչի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս մասնակցություն. 8) վիճակախաղի տոմս` սույն օրենքին և վիճակախաղի պայմաններին համապատասխան տեղեկատվության կրիչ, որն անհրաժեշտ է շահող կամ չշահող համարվելու փաստը որոշելու համար, և որը հանդիսանում է նաև կազմակերպչի և մասնակցի միջև կնքված պայմանագիր: Ընդ որում, տոտալիզատորում վիճակախաղի տոմսի դեր կարող է կատարել պաշտոնական գրառումը թղթի, մագնիսական կրիչի կամ այլ էլեկտրոնային սարքավորման վրա. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ article 2 18) խաղադրույք ընդունելու իրավունք՝ իրավունք, որը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի համաձայն տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման գործունեություն իրականացնելու դեպքում խաղադրույքներ ընդունելու համար: |