FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  165

Ներքին տեղեկությունների բացահայտումը դրանց արտահոսքի դեպքում.
1. Եթե թողարկողը կամ նրա անունից կամ հաշվին գործող անձը տրամադրում է տեղեկություններ երրորդ անձանց՝ իր աշխատանքի, մասնագիտության, պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ, ապա նա պարտավոր է հրապարակայնորեն բացահայտել դրանք նույն չափով՝ երրորդ անձին տեղեկությունները տրամադրելու հետ միաժամանակ (եթե տեղեկությունները տրամադրվել են դիտավորյալ), կամ երրորդ անձին տեղեկությունների տրամադրումից անմիջապես հետո (եթե տեղեկությունները տրամադրվել են ոչ դիտավորյալ).
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ երրորդ անձը, որին տրամադրվել է ներքին տեղեկությունը, կրում է օրենսդրությամբ, կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ այդ տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը: