FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  15

Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը.
1. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումը` տվյալ ընկերությունում պետական բաժնեմասի ամբողջությամբ կամ դրա մի մասի վաճառքն է բաժնետոմսերի քանակի բաց աճուրդի միջոցով: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է փակ բաժանորդագրությամբ` աշխատավորական կոլեկտիվի անդամների համար և բաց բաժանորդագրությամբ` այլ անձանց համար, ընդ որում, կոլեկտիվի անդամները բաց բաժանորդագրությանը կարող են մասնակցել ընդհանուր հիմունքներով: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է մասնավորեցվող ընկերության մեկնարկային գինը, որը ներառում է բաժնետոմսերի մեկնարկային քանակը և բաժնետոմսի անվանական արժեքը, որը պետք է հարյուր դրամին բազմապատիկ լինի, բայց քսան հազար դրամից ոչ ավելի: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև ազդագրի հրապարակման ժամկետները, ընկերության պարտավորությունները գույքի գնահատման պահին, ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները: Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բաժանորդագրության կայացման նվազագույն սահման.
2. Պետական գույքի մասնավորեցումը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով իրականացնում է կոմիտեն` ազդագրի հրապարակման տասներորդ օրվանից սկսած: Կոմիտեն բաժնետոմսերի փակ և բաց բաժանորդագրությունն անցկացնում է զուգահեռ: Բաժանորդագրությունն իրականացվում է երեսունհինգ օրվա ընթացքում, այդ թվում` աշխատավորական կոլեկտիվի անդամներին` փակ բաժանորդագրություն` մեկ ամսվա ընթացքում.
3. Եթե փակ բաժանորդագրության համար նախատեսված ժամկետում փակ բաժանորդագրությանը մասնակցել ցանկացողների թվաքանակը չի գերազանցում աշխատավորական կոլեկտիվի անդամների 50 տոկոսը, ապա փակ բաժանորդագրություն չի իրականացվում, և կոլեկտիվին փակ բաժանորդագրության համար վերապահված բաժնետոմսերը ենթակա են վաճառքի` բաց բաժանորդագրության միջոցով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ

article  15

4. Եթե մասնավորեցումը համարվում է կայացած, ապա աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը որոշվում է` ելնելով դրանց տեսակարար կշռից, որը հաշվարկվում է փակ բաժանորդագրությամբ ձեռք բերված բաժնետոմսերի քանակը բաժանելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բաժնետոմսերի քանակին: Ընդ որում, եթե`
    ա) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի շատ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակն ավելացվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում լրացուցիչ բաժնետոմսերը հատկացվում են անհատույց.
    բ) բաժանորդագրությունից ձեռք է բերվել ավելի քիչ քանակությամբ բաժնետոմս, քան սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ապա փակ բաժանորդագրությունից աշխատավորական կոլեկտիվի անդամներին հասանելիք բաժնետոմսերի քանակը պակասեցվում է այն հաշվարկով, որ այն համապատասխանի հաշվարկված տեսակարար կշռին: Այդ դեպքում աշխատավորական կոլեկտիվի անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, վերադարձվում են պակասեցված բաժնետոմսերի քանակի համար վճարներն այն վճարման միջոցով, որով դրանք ձեռք են բերվել.
5. Եթե մասնավորեցվող ընկերությունում սույն օրենքի 8 հոդվածի համաձայն տեղի է ունեցել մասնակի անհատույց մասնավորեցում կամ սույն օրենքի 9 հոդվածի համաձայն պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցում, ապա մասնակի անհատույց մասնավորեցմանը կամ պետական բաժնեմասի ներդրումային մասնավորեցմանը մասնակցած անձանց հասանելիք բաժնետոմսերի քանակը հաշվարկվում է այնպես, որ պահպանվի մինչև ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցումը եղած դրանց հարաբերակցությունը պետական բաժնեմասի հետ.
6. Կոմիտեն պատասխանատու է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ազդագրում հրապարակված տվյալների համար: