Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 217 Խորհրդի նիստերը. 1. Բանկի խորհրդի նիստերը պետք է գումարվեն առնվազն երկու ամիսը մեկ: Բանկի խորհրդի նիստերի գումարման և անցկացման կարգը սահմանվում է բանկի կանոնադրությամբ: Բանկի խորհրդի նիստերը գումարում է բանկի խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամի, բանկի գործադիր տնօրենի (տնօրինության), ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի, բանկի արտաքին աուդիտն իրականացնող անձի, Կենտրոնական բանկի խորհրդի, ինչպես նաև բանկի քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 5 կամ ավելի տոկոս ունեցող մասնակցի (մասնակիցների) գրավոր պահանջով. 2. Բանկի խորհրդի նիստերը կարող են գումարվել հեռակա կարգով՝ բանկի կանոնադրությամբ սահմանված հեռակա կարգով նիստերի գումարման և անցկացման կարգի համաձայն: Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել այնպիսի նիստում, որի ժամանակ խորհրդի նիստի բոլոր մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային կապի, հեռուստակապի կամ կապի այլ, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային և հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցներով՝ իրական ժամանակի ռեժիմում: Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում: Սույն օրենքի 21-6 հոդվածի առաջին մասի «գ», «դ», «ժ» և «ժդ» կետերում նշված, ինչպես նաև բանկի հեռանկարային զարգացման ծրագրի հաստատումը, բանկի խորհրդի նախագահի ընտրության հարցերը չեն կարող լուծվել բանկի խորհրդի հեռակա նիստերի ժամանակ. 3. Խորհրդի նիստերի քվորումը սահմանվում է բանկի կանոնադրությամբ, բայց չի կարող խորհրդի անդամների կեսից պակաս լինել: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ կանոնադրությամբ կամ ընդհանուր ժողովի հաստատած խորհրդի կանոնակարգով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի միայն մեկ ձայն: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անձի (այդ թվում՝ խորհրդի այլ անդամի) չի թույլատրվում: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 217 4. Խորհրդի նիստերի բոլոր հարցերի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն բանկի գործադիր տնօրենի պարտադիր մասնակցությամբ, բացառությամբ բանկի գործադիր տնօրենի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև նրա վարձատրության պայմանների հաստատման հարցերի: Բանկի գործադիր տնօրենը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով. 5. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո՝ 10-օրյա ժամկետում: Արձանագրությունում նշվում են` ա) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը. բ) նիստին մասնակցած անձինք. գ) նիստի օրակարգը. դ) քվեարկության դրված հարցերը, ինչպես նաև քվեարկության արդյունքները՝ ըստ նիստին մասնակցած յուրաքանչյուր խորհրդի անդամի. ե) քվեարկության դրված հարցերի վերաբերյալ խորհրդի անդամների և խորհրդի նիստին մասնակցող այլ անձանց կարծիքները. զ) նիստում ընդունված որոշումները: Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում են նիստին մասնակցող բոլոր անդամները, որոնք և պատասխանատվություն են կրում արձանագրությունում առկա տեղեկությունների ճշտության և հավաստիության համար: Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, որն ստորագրում է նիստի որոշումները: Խորհրդի նախագահը պատասխանատվություն է կրում որոշման մեջ առկա տեղեկությունների հավաստիության համար: |