FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  52

Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը.
1. Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են մաքսատուրքեր, հարկեր վճարողի կողմից, իսկ սույն հոդվածով սահմանված դեպքերում՝ մաքսային մարմնի կողմից.
2. Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից՝
    1) ապրանքների բացթողումից հետո մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա՝ մաքսատուրքերի, հարկերի ոչ ճիշտ հաշվարկում հայտնաբերելու դեպքում.
    2) սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս.
    3) սույն Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում, 97-րդ հոդվածի 3-րդ կետում, 103-րդ հոդվածի 4-րդ կետում, 153-րդ հոդվածի 5-րդ կետում, 162-րդ հոդվածի 6-րդ կետում, 241-րդ հոդվածի 3-րդ կետում, 279-րդ հոդվածի 8-րդ կետում, 280-րդ հոդվածի 4-րդ կետում, 284-րդ հոդվածի 4-րդ կետում, 288-րդ հոդվածի 4-րդ կետում, 295-րդ հոդվածի 3-րդ և 8-րդ կետերում և 309-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ այն ապրանքների համար, որոնք բաց են թողնվել մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, սույն Օրենսգրքով սահմանված ժամկետում ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել.
    4) հայտարարատուի կողմից սույն Օրենսգրքի 117-րդ հոդվածի 9-րդ կետում նշված գործողությունները չկատարելու դեպքում.
    5) սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 7-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց դեպքում մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետում նշված անձանց կողմից.
    6) սույն Օրենսգրքի 208-րդ հոդվածի 9-րդ կետին և 216-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը հաշվարկելիս.
    7) սույն Օրենսգրքի 254-րդ հոդվածին համապատասխան Հանձնաժողովի կողմից և Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում, երբ մաքսատուրքեր, հարկեր վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման.
    8) սույն Օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  52

9) սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածի 17-րդ և 18-րդ կետերով նախատեսված դեպքերում մաքսային հսկողության անցկացման արդյունքների հիման վրա.
    10) սույն Օրենսգրքին համապատասխան նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման այն ապրանքների համար, որոնց մաքսային հայտարարագրումը դրանք մաքսային ընթացակարգով ձևակերպելիս իրականացվել է տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերը որպես մաքսային հայտարարագիր օգտագործելով.
    11) այլ դեպքերում, երբ մաքսատուրքերը, հարկերը սույն Օրենսգրքին համապատասխան ենթակա են վճարման՝ ապրանքների բացթողումից հետո ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ, և ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, հարկերը չեն հաշվարկվել վճարողի կողմից.
3. Մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման վերաբերյալ տվյալները նշվում են ապրանքների հայտարարագրում, մաքսային մուտքի օրդերում կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթում, սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված մաքսային փաստաթղթում կամ սույն հոդվածի 4-րդ կետում նշված մաքսային փաստաթղթում.
4. Սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 11-րդ ենթակետերում նշված դեպքերում մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման դեպքում մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման վերաբերյալ տվյալները նշվում են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկում: Մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի ձևը, այդպիսի հաշվարկի կառուցվածքը և ձևաչափն էլեկտրոնային փաստաթղթի ձևով, դրանք լրացնելու կարգը և այդպիսի հաշվարկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: Մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից նշված հաշվարկը թղթային կրիչի վրա լրացնելիս կազմվում է այդպիսի մաքսային փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  52

5. Այն դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը, սույն Օրենսգրքին համապատասխան, վճարվում են մաքսային մուտքի օրդերի հիման վրա կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթի հիման վրա, մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից նշվում են մաքսային մուտքի օրդերում կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթում: Մաքսային մուտքի օրդերի կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթղթի ձևերը, դրանք լրացնելու և դրանցում փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից: Մաքսային մուտքի օրդերը կամ սույն Օրենսգրքի 266-րդ հոդվածի 24-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի կողմից սահմանված այլ մաքսային փաստաթուղթ լրացնելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմվում է այդ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսվել մաքսային մուտքի օրդերն այլ այնպիսի վճարների հաշվարկման և վճարման համար օգտագործելու հնարավորություն, որոնք գանձելու պարտավորությունն անդամ պետությունների օրենսդրությամբ դրված է մաքսային մարմինների վրա: Նշված դեպքում մաքսային մուտքի օրդերի ձևը լրացնելու, դրանում փոփոխություններ (լրացումներ) կատարելու և այն օգտագործելու կարգը սահմանվում է այդ անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան.
6. Մաքսատուրքերը, հարկերը հաշվարկում են այն անդամ պետության արժույթով, որտեղ դրանք ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով և (կամ) անդամ պետությունների երկկողմ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի, երբ մաքսատուրքերը, հարկերը հաշվարկվում են այլ արժույթով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  52

Եթե մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման համար պահանջվում է արտարժույթը վերահաշվարկել անդամ պետության արժույթով կամ այլ արժույթով, ապա այդպիսի վերահաշվարկը կատարվում է մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ.
7. Մաքսատուրքը հաշվարկվում է մաքսատուրքի հաշվարկման բազայի և ապրանքի համար սահմանված մաքսատուրքի համապատասխան դրույքաչափի հիման վրա: Հարկերը հաշվարկվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ դրանք ենթակա են վճարման՝ սույն Օրենսգրքի 61-րդ հոդվածին համապատասխան: