Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 19 Փրկարարական ծառայության կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և դրանից զրկելու կարգը. 1. Ծառայողներին փրկարարական կոչում շնորհվում է` հաշվի առնելով նրանց մասնագիտական պատրաստությունը, կարգապահությունը, զբաղեցրած պաշտոնը և սույն օրենքով նախատեսված այլ պայմաններ. 2. Ծառայողին փրկարարական կոչում շնորհվում է անհատական կարգով: Դա լինում է սկզբնական, հերթական և արտահերթ. 3. Փրկարարական կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, ինչպես նաև ձևակերպելու և ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը (այսուհետ` կառավարություն). 4. Ծառայողների փրկարարական կոչումն իջեցվում է մեկ աստիճանով` տվյալ կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ` որպես կարգապահական տույժ: Ծառայողները փրկարարական կոչումից զրկվում են դատարանի դատավճռով: Ծառայողների փրկարարական կոչումն իջեցնելը, դրանից զրկելը և հետագայում վերականգնելն իրականացվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով: |