Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 361 Կիրառվող հասկացությունները. 1. Սույն գլխում հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը. 1) բաժնային արժեթղթեր` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված արժեթուղթ. 2) ֆինանսական ցուցանիշ` մասնավորապես գին, հավելագին, համախառն, գործառնական կամ զուտ շահույթի գործակից, որը վերլուծվում է տրանսֆերային գնագոյացման մեթոդները կիրառելիս. 3) տրանսֆերային գնագոյացում` վերահսկվող գործարքներում սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ցուցանիշների որոշման ընթացակարգ. 4) պարզած ձեռքի հեռավորության տիրույթ` որոշված ֆինանսական ցուցանիշների համախումբ. 5) «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկիր (աշխարհագրական տարածք)` երկիր կամ աշխարհագրական տարածք, որտեղ՝ ա. գործում է շահութահարկի (համանման այլ հարկի) 10 տոկոս կամ դրանից ցածր դրույքաչափ կամ շահութահարկի ազատում, բ. ռեզիդենտ անձը, տվյալ երկրի կամ աշխարհագրական տարածքի օրենսդրության համաձայն, ազատված է շահութահարկից կամ վճարում է 10 տոկոս կամ դրանից ցածր դրույքաչափով շահութահարկ (համանման այլ հարկ): Սույն ենթակետում նշված դեպքում երկիրը կամ աշխարհագրական տարածքը համարվում է հարկման հատուկ ազատական համակարգ ունեցող երկիր կամ աշխարհագրական տարածք միայն սույն ենթակետում նշված անձանց մասով. 6) պարզած ձեռքի հեռավորության սկզբունք՝ ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառության տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների գնահատման սկզբունք, համաձայն որի վերահսկվող գործարքներում կիրառված՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ֆինանսական ցուցանիշները չեն տարբերվում սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված համադրելի չվերահսկվող գործարքներում կիրառված ֆինանսական ցուցանիշներից. 7) վերլուծության ենթակա կողմ` վերահսկվող գործարքի կողմ, որի համար ֆինանսական ցուցանիշը վերլուծվում է վերավաճառքի գնի, ծախսումներ գումարած և զուտ շահույթի մեթոդները կիրառելիս. |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 361 8) վերլուծության ենթակա օտարերկրյա կողմ` վերլուծության ենթակա կողմ, որը չի համարվում ռեզիդենտ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ կամ մշտական հաստատություն. 9) համադրելի չվերահսկվող գործարք` Օրենսգրքի 363-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ չվերահսկվող գործարք, որը համադրելի է վերահսկվող գործարքին. 10) համադրելիության ճշգրտում` համապատասխան ֆինանսական ցուցանիշի ճշգրտում՝ Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 366-րդ հոդվածի համաձայն. 11) ներքին չվերահսկվող գործարք՝ վերահսկվող գործարքի կողմերից մեկի և փոխկապակցված չհամարվող հարկ վճարողի միջև իրականացված գործարք. 12) արտաքին չվերահսկվող գործարք` փոխկապակցված չհամարվող հարկ վճարողների միջև իրականացված գործարք, որի կողմերից ոչ մեկը չի հանդիսանում վերահսկվող գործարքի կողմ. 13) անձ՝ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, ինչպես նաև տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորում. 14) բազմազգ կազմակերպություն՝ կազմակերպություն, որի անդամ հանդիսացող կազմակերպությունները և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումները գործունեություն են ծավալում կազմակերպության գրանցման ռեզիդենտության երկրից տարբերվող առնվազն մեկ երկրում. 15) մեդիանայի հաշվարկ` ֆինանսական ցուցանիշների բազմությունից մեկ ցուցանիշի ընտրություն, որի հաշվարկման համար բոլոր ֆինանսական ցուցանիշները դասավորվում են աճման կարգով, և ա. այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է կենտ քանակով ֆինանսական ցուցանիշներից, ապա մեդիանան կլինի այդ բազմության մեջտեղում գտնվող ֆինանսական ցուցանիշը, բ. այն դեպքերում, երբ ֆինանսական ցուցանիշների բազմությունը բաղկացած է զույգ քանակով ֆինանսական ցուցանիշներից, ապա մեդիանան կլինի այդ բազմության մեջտեղում գտնվող երկու ֆինանսական ցուցանիշների միջին թվաբանականը: |