FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

17) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված` տեղեկատվական ամփոփագրում պարտադիր ներառման ենթակա այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է կրեդիտառուների շահերի պաշտպանության նպատակով: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու նաև տեղեկատվական ամփոփագրեր կազմելու ձևի, տեղեկատվական ամփոփագրերում ներառման ենթակա տեղեկատվությունների բովանդակության, ձևաչափերի նկատմամբ պահանջներ, պարտադիր կիրառման ենթակա տեքստեր, օրինակելի տարբերակներ.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունից բացի, այլ տեղեկատվություն տեղեկատվական ամփոփագիրը չի պարունակում: Սույն հոդվածի 2-րդ մասով չսահմանված տեղեկատվությունը կրեդիտառուին կարող է ներկայացվել ամփոփագրին կից հավելվածի տեսքով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Տեղեկատվական ամփոփագիրը.
1. Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տեսակի բնակարանային հիպոտեկային կրեդիտի համար ունենալ տեղեկատվական ամփոփագիր: Հիպոտեկային կրեդիտների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաև մեկ միասնական տեղեկատվական ամփոփագրում` պայմանով, որ միասնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տեսակի կրեդիտի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը.
2. Յուրաքանչյուր տեղեկատվական ամփոփագիր պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը.
    1) կրեդիտի նպատակը.
    2) կրեդիտի անվանական տոկոսադրույքի չափը, տեսակը (հաստատուն կամ լողացող, ընդ որում, այս տեսակները չեն կարող անվանվել այլ կերպ, քան նախատեսված է սույն օրենքով), իսկ եթե անվանական տոկոսադրույքը լողացող է, ապա այն փոփոխելու պայմաններն ու կարգը, ինչպես նաև տոկոսադրույքի փոփոխության վրա ազդող գործոնների բացատրությունը.
    3) կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը.
    4) նշում այն մասին, որ կրեդիտառուն վճարելու է ապահովագրության, գնահատման կամ այլ օժանդակ ծառայությունների համար կամ նոտարական ծառայությունների համար կամ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար կատարելու է այլ վճարներ, եթե կրեդիտավորողին հայտնի է, որ կրեդիտառուն կատարելու է նման վճարներ.
    5) նշում սույն մասի 4-րդ կետում նշված այն վճարների մասին, որոնք չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ.
    6) եթե կրեդիտավորողը կրեդիտի տրամադրումը պայմանավորում է առանձին ապահովագրական ընկերությունների կամ գնահատողների ծառայություններից օգտվելով, ապա նշում այդ մասին, ինչպես նաև կրեդիտավորողի սահմանած ցանկերում ներառված ապահովագրական ընկերությունների կամ գնահատողների հետ կապվելու համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` անվանումներ, գտնվելու վայրեր, հեռախոսի համարներ.
    7) կրեդիտի գումարի նվազագույն և առավելագույն չափերը.
    8) կրեդիտավորման նվազագույն և առավելագույն ժամկետները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

9) կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամկետից շուտ կատարելու իրավունքի մասին նշում, ինչպես նաև սույն օրենքով թույլատրված դեպքերում այդ իրավունքն իրականացնելու արդյունքում կրեդիտառուի կողմից վճարվող տուժանքի չափը կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ հետևանքները.
    10) նշում կրեդիտառուի պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների մասին.
    11) տեղեկատվություն կրեդիտի մարմանն ուղղված վճարների վերաբերյալ, մասնավորապես այդ վճարների պարբերականությունը, կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում պարբերական վճարների հաստատուն լինելը կամ ավելացումը կամ նվազումը, կրեդիտի մարմանն ուղղված վճարների ցանկը.
    12) կրեդիտի գումարի և բնակարանի գնահատված շուկայական արժեքի առավելագույն հարաբերակցությունը.
    13) եթե առանձին պայմանների առկայության դեպքում հնարավոր է ընդհանուր պայմաններից տարբերվող արտոնյալ պայմաններով կրեդիտ ստանալ, ապա նշում այդ պայմանների մասին.
    14) նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի կրեդիտավորման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները.
    15) տեղեկատվություն այն մասին, որ հիպոտեկի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ այն դեպքի, երբ հիպոտեկի պայմանագիրը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հիպոտեկի օրինակելի պայմանագրի պայմաններին, և որ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիպոտեկի իրավունքը և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման.
    16) լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում պետք է նշվեն առավելագույն շեմեր, որոնցից ավելի կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել.