FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  112

«Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը, ապրանքների՝ այդ մաքսային ընթացակարգով ձևակերպման և մաքսային ընթացակարգի ներքո օգտագործման պայմանները, մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվարկումը և վճարման ժամկետները.
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.
2. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար մաքսային հայտարարագիրը ներկայացնում է այն անձը, որն ստացել է մաքսային տարածքում ապրանքների վերամշակման թույլտվություն, կամ որն անմիջականորեն կատարում է ապրանքների վերամշակման գործառնությունները և իրավունք ունի հանդես գալու որպես հայտարարատու՝ Միության մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածին համապատասխան.
3. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանում է Կառավարությունը: