Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 302 Մաքսային մարմնի պաշտոնատար անձի գործողությունները խոչընդոտելը և մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջին չենթարկվելը. 1. Մաքսային հսկողության շրջանակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելը` առաջացնում է տուգանք՝ հարյուր հազար դրամի չափով. 2. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ մաքսային ոլորտին վերաբերող օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանք` հարյուր հազար դրամի չափով. 3. Մաքսային գործառնություններ կամ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների կամ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները մաքսային մարմնի պահանջով չներկայացնելը՝ անկախ մաքսային հայտարարագիր կամ այլ մաքսային փաստաթուղթ ներկայացնելուց՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար` երեսուն հազար դրամի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ հիսուն հազար դրամի չափով: |