Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 31 Կատարողական թերթը վերադարձնելը. 1. Եթե ստացված կատարողական թերթը չի համապատասխանում սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կամ եթե բացակայում է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումը, ապա հարկադիր կատարողը կատարողական թերթը վերադարձնում է կատարողական թերթ տված դատարան. 2. Կատարողական թերթը վերադարձնելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում. 3. Կատարողական թերթը կատարողական թերթ տված դատարանին վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո այն նորից կատարման ներկայացնելու համար. 4. Կատարողական թերթը վերադարձնելու մասին պահանջատիրոջ դիմումի հիման վրա դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սույն օրենքով սահմանված կարգով վարույթն ավարտելուց հետո կատարողական թերթը էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան. 5. Դատարանի և հարկադիր կատարման ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |