Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 9
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը. 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող, այդ թվում՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի կողմից ներկայացվող հայցադիմումների համար` ա. դրամական պահանջով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից բ. ոչ դրամական պահանջով բազային տուրքի 20-ապատիկի չափով գ. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով պայմանագրի գնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից 2) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով 3) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումների համար՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով 4) արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը, գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով 5) օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ դիմումների համար` բազային տուրքի 50-ապատիկի չափով 6) օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումների համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով 7) ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումների համար` բազային տուրքի քառապատիկի չափով 9) վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումների համար՝ բազային տուրքի 1.5-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 9.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն մասի 9.2-9.5-րդ կետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից 9.2) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով 9.3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով 9.4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով 9.5) գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով 10) առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` ա. դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից բ. ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի 30-ապատիկի չափով բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 30-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից գ. միայն վճռի պատճառաբանական մասի դեմ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով դ. գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 ե. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքներով բազային տուրքի 30-ապատիկի չափով զ. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 15-ապատիկի չափով է. օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 60-ապատիկի չափով ը. օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 30-ապատիկի չափով թ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 10-ապատիկի չափով ժ. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 10-ապատիկի չափով ժա. վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոքներով բազային տուրքի եռապատիկի չափով ժբ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժգ»-«ժզ» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի 200-ապատիկի չափով ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով ժե. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 ժզ. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով ժէ. գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությամբ կայացված որոշման դեմ բողոքներով բազային տուրքի 15-ապատիկի չափով 11) վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` ա. դրամական պահանջի գործերով վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից բ. ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի 40-ապատիկի չափով բ1. ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կամ կորպորատիվ իրավահարաբերություններից բխող հատուցելի պայմանագրի կամ դրա վավերականության կամ գնի վրա ազդող առանձին մասի վավերականությունը վիճարկելու վերաբերյալ պահանջով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 40-ապատիկի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից գ. միայն որոշման պատճառաբանական մասի դեմ բողոքներով բազային տուրքի 30-ապատիկի չափով դ. գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով բազային տուրքի 30-ապատիկի չափով ե. վերաքննիչ քաղաքացիական դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքներով բազային տուրքի 40-ապատիկի չափով զ. ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով է. օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 70-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 ը. օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 40-ապատիկի չափով թ. ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն գործի վարույթը կարճելու, ինչպես նաև ամբողջությամբ կամ մասնակիորեն վճիռը բեկանելու և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով ժ. կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ գործերով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով ժա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով, բացառությամբ սույն կետի «ժբ»-«ժե» ենթակետերով նախատեսված դեպքերի՝ գնման գնի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 10000-ապատիկից ժբ. «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով ժգ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով ժդ. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով ժե. գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 60-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 1.1. Եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա այդ գործերով արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ դիմումների համար սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պետական տուրքը նվազեցվում է արտոնագրված հաշտարարին մինչև երկու ժամ իրականացված հաշտարարության դիմաց վճարած գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Կառավարության որոշմամբ սահմանված դրույքաչափի, և ոչ պակաս, քան բազային տուրքի 10-ապատիկի չափով. 1.2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Գույքը վարձակալության հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու պայմանագրերի դեպքում, երբ դրանցով նախատեսված է պարբերական վճարումների կատարում, սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված պայմանագրի գինը որոշվում է նման պարբերական վճարումների հանրագումարով, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար նախատեսված վճարումների հանրագումարը. 2. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1) վարչական դատարան ներկայացվող հայցադիմումների համար, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով 2) այն վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար, որոնցով առաջադրվել է կամ որոնց հիման վրա ծագել է դրամական պարտավորություն հետևյալ չափերով՝ ա. մինչև 10 հազար դրամը ներառյալ բազային տուրքի քառապատիկի չափով բ. 10 հազար դրամից մինչև 100 հազար դրամը ներառյալ բազային տուրքի 5-ապատիկին գումարած 10 հազար դրամը գերազանցող մասի 1 տոկոսի չափով գ. 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամը ներառյալ բազային տուրքի 10-ապատիկին գումարած 100 հազար դրամը գերազանցող մասի 0.5 տոկոսի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 դ. մեկ միլիոն դրամից մինչև հինգ միլիոն դրամը ներառյալ բազային տուրքի 15-ապատիկին գումարած մեկ միլիոն դրամը գերազանցող մասի 0.25 տոկոսի չափով ե. հինգ միլիոն դրամից մինչև 10 միլիոն դրամը ներառյալ բազային տուրքի 25-ապատիկին գումարած հինգ միլիոն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսի չափով զ. 10 միլիոն դրամից մինչև 50 միլիոն դրամը ներառյալ բազային տուրքի 30-ապատիկին գումարած 10 միլիոն դրամը գերազանցող մասի 0.05 տոկոսի չափով է. 50 միլիոն դրամից մինչև 100 միլիոն դրամը ներառյալ բազային տուրքի 50-ապատիկին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող մասի 0.025 տոկոսի չափով ը. 100 միլիոն դրամից ավելի բազային տուրքի 70-ապատիկին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող մասի 0.01 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան բազային տուրքի 80-ապատիկը 3) հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների (հայցադիմումների) համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով 4) վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի` բազային տուրքի 20-ապատիկի չափով 5) սույն մասի 2-րդ կետով նախատեսված վարչական ակտերի վիճարկման արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 10-ապատիկի չափով 6) վարչական դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացրած դատական ակտերի դեմ բողոքներով` բազային տուրքի 20-ապատիկի չափով 7) գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներով բազային տուրքի 10-ապատիկի չափով 8) վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` բազային տուրքի 30-ապատիկի չափով 9) սույն մասի 5-րդ կետով նախատեսված բողոքների քննության արդյունքով կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` վարչական դատարանում համապատասխան վարչական ակտի վիճարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափին գումարած բազային տուրքի 20-ապատիկի չափով 10) վերաքննիչ վարչական դատարանի` հատուկ վարույթների գործերով կայացրած դատական ակտերի դեմ բողոքներով բազային տուրքի 30-ապատիկի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 11) ամբողջությամբ կամ մասնակիորեն դատական ակտը բեկանելու և գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կարճելու վերաբերյալ որոշումների դեմ վճռաբեկ բողոքներով բազային տուրքի 20-ապատիկի չափով 3. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատարաններ տրվող դիմումների, դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1) սնանկության դատարան ներկայացվող դիմումների համար` ա. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 1000-ապատիկի չափով բ. ֆիզիկական անձանց (ներառյալ՝ անհատ ձեռնարկատերերին) սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 200-ապատիկի չափով 2) սնանկության դատարանի կայացրած վճիռների դեմ վերաքննիչ բողոքների համար` բազային տուրքի 30-ապատիկի չափով 3) սնանկության դատարանի կայացրած վճիռների դեմ բերված բողոքներով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար` բազային տուրքի 40-ապատիկի չափով 4. Դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ), գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչներ և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1) դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով 2) հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկած կատարողական թերթի թղթային պատճենը տրամադրելու համար` բազային տուրքի չափով 3) գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից ներկայացված կամ գործում առկա այլ փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար` բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ article 9 4) գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար՝ պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով 5) դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար` պատրաստված յուրաքանչյուր կրիչի (կոմպակտ լազերային սկավառակի) համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով 5. Արտարժույթով պահանջ ներկայացվելու կամ պահանջի վիճարկման դեպքում պետական տուրքը հաշվարկվում է համապատասխանաբար հայցադիմումը կամ բողոքը ներկայացնելուն նախորդող օրացուցային օրը Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: |