Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 82 Դատապարտյալի նամակագրությունը և դրամական փոխանցումներ կատարելը. 1. Դատապարտյալին թույլատրվում է սեփական միջոցների հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների և հեռագրերի թվի սահմանափակման. 2. Նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Նամակագրության գաղտնիությունը երաշխավորվում ու պահպանվում է քրեակատարողական հիմնարկի կողմից: Նամակը, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով։ Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր. 3. Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող և միմյանց ազգականներ չհանդիսացող դատապարտյալների միջև նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվությամբ. 4. Դատապարտյալներն իրավունք ունեն առանց սահմանափակման ստանալու և կատարելու դրամական փոխանցումներ, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։ |