FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  234

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը.
1. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումներն ու գործողությունները կարող են բողոքարկվել առաջին ատյանի դատարան` սույն հոդվածով սահմանված կարգով.
2. Կենտրոնական բանկի խորհրդի և ժամանակավոր ադմինիստրացիայի, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց որոշումները կարող են բողոքարկվել դրանց ուժի մեջ մտնելու, իսկ գործողությունների դեպքում` դրանք կատարվելու պահից յոթ օրվա ժամկետում.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողություններն անվավեր ճանաչելու հայցադիմումում պետք է նշվի այն իրավական ակտի դրույթը, որը խախտվել է բողոքարկվող որոշումը կայացնելիս, կամ որին հակասում է բողոքարկվող գործողությունը.
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետից հետո ներկայացված կամ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունը չպարունակող հայցադիմումները դատարանը վերադարձնում է այն ներկայացրած անձանց.
5. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները կարող է անվավեր ճանաչել բացառապես այն դեպքում, երբ բողոքարկված որոշումը կայացվել է օրենքի պահանջների խախտմամբ, կամ գործողությունը հակասում է օրենքին.
6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումներն ու գործողությունները բողոքարկելիս, ինչպես նաև դատական ողջ քննության ընթացքում դրանք չեն կարող կասեցվել: