FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

article  19

Ոռոգման ոլորտի խնդիրները և զարգացման հեռանկարները.
1. Ոռոգման ոլորտի զարգացման հեռանկարներն ամրագրվում են ոռոգման ոլորտի ռազմավարական զարգացման ծրագրում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2. Ոռոգման համակարգերի զարգացման հիմնական նպատակն է գյուղատնտեսական մթերքների հուսալի արտադրության ապահովումը, բերքատվության և գյուղատնտեսական արտադրության եկամտաբերության բարձրացումը, շահագործման և պահպանման ծախսերի կրճատումը.
3. Ոռոգման ջրի խնդիրների լուծումը իրականացվում է` հիմք ընդունելով հետևյալ գերակայությունները.
    1) ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարձրացումը.
    2) սուբսիդավորման քաղաքականության հասցեականության բարձրացումը.
    3) մեխանիկական ջրամատակարարումից ինքնահոսի անցումը.
    4) ոռոգման ոլորտի ենթակառուցվածքների ընդլայնումը և զարգացումը, ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրումը.
    5) ոռոգման համակարգերի կառավարման և շահագործման արդյունավետության բարձրացումը.
    6) հաշվառման և վճարների հավաքագրման համակարգերի բարելավումը, այդ թվում` տարբերակված սակագների համակարգի ներդրումը.
    7) մասնակցային կառավարման համակարգի զարգացումը` ջրօգտագործողների ընկերությունների և դրանց միությունների ստեղծման ճանապարհով.
    8) հանրապետության ոռոգելի հողատարածքների ջրապահովության բարձրացումը.
    9) ոռոգման նորմերի և ռեժիմների կարգավորումը.
    10) հողերի մելիորատիվ վիճակի բարելավումը.
    11) առանձին տարածաշրջաններում սոցիալական հնարավոր բացասական ազդեցությունը մեղմացնելու նպատակով ոռոգման համակարգի ուղղակի սուբսիդավորման դադարեցումից տնտեսված բյուջետային միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է ուղղի այդ տարածաշրջաններ: