Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 36.1 Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում. 1. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է՝ 1) նախնական գրանցման դիմում, որը պետք է ներառի՝ ա. իրավաբանական անձի առկա անվանումը և նշում նախընտրելի ֆիրմային անվանման վերաբերյալ (նոր անվանման նշումը համարվում է անվանման հայտի ներկայացում), բ. հիմնական գործունեության տեսակը՝ ըստ գրանցումն իրականացնող մարմնի ներկայացրած դասակարգման, գ. այն իրավազորությունը, որի ներքո օտարերկրյա իրավաբանական անձը գրանցված է, դ. այն կազմակերպաիրավական ձևը, որը ռեդոմիցիլացման արդյունքում համապատասխանում է իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևին իր նախկին գրանցման իրավազորությունում. 2) իրավաբանական անձի՝ օրենքով սահմանված իրավասու մարմնի՝ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին որոշումը կամ արձանագրությունը կամ դրա քաղվածքը, որը, ի լրումն սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջների, պետք է պարունակի տեղեկություններ հետևյալի մասին. ա. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման վերաբերյալ, բ. դրույթներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևի ընտրության վերաբերյալ, գ. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվանման վերաբերյալ, դ. դրույթներ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի կանոնադրությունը հաստատելու վերաբերյալ. 3) քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը կամ դրանց համապատասխան քաղվածքները. 4) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում). 5) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ. 6) ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ընդունված կանոնադրությունը՝ առնվազն երկու օրինակից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 36.1 7) եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցների կազմում առկա է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ, ապա անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն մասնակից իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը. 8) եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա ներկայացնում է նաև քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից կամ մասնակից օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները), եթե ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը (սույն կետը չի տարածվում այն ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձանց վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելուց հետո ունենալու են այնպիսի կազմակերպական-իրավական ձև, որի մասնակիցների կամ հիմնադիրների ցուցակը չի վարվում գրանցում իրականացնող մարմնի կողմից). 9) մինչև ռեդոմիցիլացումը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի գործող կանոնադրության օրինակը. 2. Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվող օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման գրանցման նպատակով վերը նշված տվյալները, տեղեկությունները, պատշաճ վավերացված և հայերեն թարգմանված փաստաթղթերը գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, ապա գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում և տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից: Նախնական գրանցման դիմումի հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինն իրավաբանական անձին տրամադրում է շարունակականության նախնական փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ article 36.1 3. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցման համար օտարերկրյա իրավաբանական անձը դիմումին կից ներկայացնում է` 1) օտարերկրյա պետությունում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացված լինելու վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթուղթ. 2) ըստ անհրաժեշտության` օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը նախնական գրանցման պահից գրանցելու համար ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի լիազոր մարմնի հայտարարությունն առ այն, որ իրավաբանական անձը ռեդոմիցիլացման նախնական գրանցման վերաբերյալ փաստաթուղթն ստանալուց հետո չի իրականացրել և չի իրականացնի որևէ գործարք մինչև օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցումը. 4. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմինը գրանցամատյանում իրականացնում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում և տրամադրում է շարունակականության փաստաթուղթ: |