FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  38

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը.
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին.
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են (թղթային և էլեկտրոնային տարբերակներով)`
    1) դիմումատուի պետական գրանցման համարը.
    2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
    3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).
    5) երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը՝ սույն օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին և լիազոր մարմնի սահմանած՝ ուսումնասիրության ծրագրին ներկայացվող նվազագույն պահանջներին համապատասխան.
    7) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկայացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
7.1) մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական շահառուի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք.
    8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
    9) ներկայացված փաստաթղթերի ցանկը.
    10) սահմանային հողերում սահմանային գետերի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի և ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների ուսումնասիրության դեպքում՝ սահմանային շերտի հողամասերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությունը: